Կրասնոդարի շրջանում ուսից վիրավորել են 5-ամյա երեխային, որը փորձել էր պաշտպանել մորը կատաղած գողից: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմիններից:
«Հյուրանոցների մեկում կնոջ վրա հարբած տղամարդ է հարձակվել: Նա կոպտորեն գումար է պահանջել, եւ դանակ թափահարել: Մորը փորձել են պաշտպանել երեխաները, այդ թվում՝ 5-ամյա տղան: Նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել»,- ասել է իրավապահ մարմնի ներկայացուցիչը:
Գողին հանգստացնելու համար հյուրանոցի աշխատակցուհին տվել է իր ունեցած 15 հազար ռուբլին, ու նա հեռացել է: Ոստիկանության աշխատակիցները քիչ ժամանակ անց ձերբակալել են կասկածյալին:
ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ գողը Հայաստանի 34-ամյա քաղաքացի է եղել, որը որպես երգիչ աշխատել է սրճարանում եւ ռեստորաններում: Հարցաքննությունների արդյունքում պարզ է դարձել, որ տուժածը կորցրել է բջջային հեռախոսը, իսկ երգիչը խոստացել է գտնել այն:
Կարդացեք նաև
Շուտով բջջայինը գտնվել է, սակայն հայը սկսել է գումար պահանջել ծախսված ժամանակի եւ «օգտագործած կապերի» համար:
Այժմ կասկածյալը ձերբակալված է: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ