Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում նստացույցը ավարտելու մասին են մտածում

Հուլիս 29,2015 17:56

Ազատության հրապարակում ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին սկսած նստացույցը կշարունակվի եւս մի քանի օր:

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը Aravot.am-ին պատմեց, որ դեռ երեկ մտածում էին նստացույցն ավարտելու մասին, բայց  «Տղաներն ասացին՝ չէ, պետք չէ, որովհետեւ զգացինք, որ ակտիվությունը մեծանում է, դրա համար եւս մի քանի օր կշարունակենք»:

Նրա խոսքով, իրենց նստացույցի մասին դրական է արտահայտվել նաեւ բանտախցից Վոլոդյա Ավետիսյանը. «Հորդորում է՝ աջակցել բոլոր ընդվզող խմբերին, որովհետեւ այլեւս միայն պահանջներով հնարավոր չէ, պահանջել այս քարից կամ իշխանություններից՝ անիմաստ է, պետք է հորդորել՝ ակտիվացնել ժողովրդին, որ հեռացնենք այս ռեժիմին»:

Պարոն Սարուխանյանն ասաց նաեւ, որ իրենց նստացույցի նպատակները իրագործվում են. «Առաջինը՝ ավանդական, այնուամենայնիվ ասում ենք՝ ազատություն Վոլոդյա Ավետիսյանին, չնայած գիտակցելով, որ այս իշխանությունները ոչ մի բան էլ չեն անելու: Եվ երկրորդ նպատակը ես մեկ անգամ պայքարը վերահաստատելու, պայքարին վերագրանցվելու պատրաստակամությունը:

Պայքարի շարունակության վերագրանցումը նորմալ ընթանում է, որովհետեւ օրվա ընթացքում մոտենում են տղաները՝ նոր ընդգրկվողները, որոնք վերջին երեք տարիներին որեւէ քաղաքացիական ակցիաների ակտիվություն չեն դրսեւորել, ասում են՝ այո, այդպես է: Նոր պաստառ էլ ենք ավելացրել՝ «Նահանջի տեղ չի մնացել» գրությամբ, այս պաստառն արտահայտում է զորակցություն հայտնողների մեծամասնության կարծիքը»:

Նա նկատեց նաեւ, որ հիմա տարբեր հարցերի շուրջ պայքարող քաղաքացիական խմբերը շատ համերաշխ ու միավորված են. «Ժամանակին շատ էր խոսվում միավորման մասին, բայց իրականում ոչ մի միավորում տեղի չէր ունենում: Այսօր այդ միավորումների մասին շատ քիչ խոսում են, բայց իրական միավորում է գնում…Ոչ միայն քաղաքացիական խմբերն են միավորվում, այլեւ միասնության փորձ է արվում կուսակցությունների ու կազմակերպությունների միջեւ»

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031