Հաշվի առնելով, որ ներկայումս հանրապետությունում 230-ից ավելի բնակավայր, գյուղատնտեսական հողատարածքներ, տնտեսության օբյեկտներ, հաղորդակցման ուղիներ` երկաթուղի եւ ավտոմոբիլային ճանապարհներ գտնվում են սողանքային գոտիներում, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը սողանքների տեղամասերը գույքագրելու եւ մոնիթորինգի իրականացման մեթոդական ուղեցույց կազմելու նախագիծ է ներկայացրել կառավարություն:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության կայքէջից, նախկինում գործող «Սողանքային աղետի կառավարման հայեցակարգը» չի ապահովում սողանքների կանխարգելման եւ հետեւանքների նվազեցման աշխատանքների արդյունավետությունը, քանի որ, այս երեւույթի դեմ պայքարելու համար տարվող աշխատանքները բազմաբնույթ են եւ պահանջում են ողջ պետական համակարգի մասնակցությունը:
Կառավարության հինգշաբթի օրվա նիստում տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը կհայտնի, որ սողանքների տեղամասերի մոնիթորինգի իրականացման մեթոդական ուղեցույցը
թույլ կտա ստեղծել սողանքների միասնական տեղեկատվական բազա, անձնագրավորել սողանքային տեղամասը, մշակել գեոտեղեկատվական համակարգ, որն առավել օպերատիվ կդարձնի սողանքային աղետի կանխատեսման, կանխարգելման եւ հետեւանքների նվազեցման միջոցառումները, կնպաստի սողանքային աղետի կառավարման մակարդակի արդյունավետության բարձրացմանը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ