Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզեիր Ջաֆարով. Համանախագահները Ղարաբաղի հակամարտության գորտում լարվածություն են ստեղծում. Interfax

Հուլիս 29,2015 17:49

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները հետաքրքրված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ եւ միայն ձեւացնում են խաղաղ կարգավորման հասնելու նպատակով ընթացող բանակցային գործընթացին իրենց մասնակցությունը: Այս մասին հաղորդել է Interfax.az-ը:

«Ես վստահ եմ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները, օգտագործելով սահմանային լարվածությունը, ցանկանում են հասնել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպմանը եւ դրանով իսկ «հաջող աշխատանքի» իմիտացիա են ստեղծում»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ համանախագահ երկրները հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում վերջին ժամանակներս որեւէ ակտիվություն չեն ցուցաբերում. «Ահա եւ նրանք փորձում են ստիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կրկին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ եւ, դրանով իսկ, կրկին ամբողջ աշխարհին ցույց են տալիս, որ խաղաղարար գործունեությամբ են զբաղված:

Իրականում, ըստ քաղաքագետի, վերջին 20 տարիներին Մինսկի խումբը ապացուցել է իր ոչ կայացած լինելը, քանի որ «այդ ընթացքում նրանց գործունեությունը նույնիսկ մի քայլով չի մոտեցրել խաղաղ կարգավորմանը՝ այն դեպքում, երբ հայտնի են եւ ագրեսորը եւ ագրեսիայի ենթարկված երկիրը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031