Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու բանուկ փողոցից հանել են արագաչափը՝ եկամուտ չի ապահովում պատճառաբանությամբ (Ֆոտոշարք)

Հուլիս 29,2015 17:41

Երկու օր է՝ Aravot.am-ը տարբեր ահազանգեր է ստանում գյումրեցի վարորդներից ու Տերյան փողոցի բնակիչներից այն մասին, որ այս փողոցում տեղադրված արագաչափը հանել են՝ այն տեղափոխելով Վազգեն Սարգսյան փողոց:

Մեզ բողոքող վարորդները սարքը ապամոնտաժողից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ են հանում այն ու ստացել են ապշեցնող պատասխան. «Եկամուտ չի ապահովում»: Սա, բնականաբար, առաջացրել է վերջիններս վրդովմունքը:

Aravot.am-ին զանգահարած բնակիչներից մեկն ասաց. «Պատկերացնո՞ւմ եք այս երկրի մեջ արագաչափը տեղադրվում է ոչ թե հետիոտների ու վարորդների անվտանգությունն ապահովելու, այլ եկամուտ ստանալու համար: Տերյան փողոցը քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկն է, որտեղ նախքան արագաչափի տեղադրումը` միշտ ավտովթարներ էին լինում, մահացու փողոց էր համարվում: 1,5 տարի է՝ ինչ արագաչափը տեղադրված էր, մեքենաները շատ զգույշ էին վարում՝ սահմանված արագությունը 60 կիլոմետր ժամ էր, որը հստակ պահպանվում էր: Այդ ընթացքում վստահորեն կարող եմ ասել, որ մահացու ելքով վթար կամ վրաերթ չի եղել: Իսկ հիմա մի խայտառակություն է, սարսափելի արագությամբ են անցնում մեքենաները. 80-110 կիլոմետր արագությամբ քշում են: Տերյանը Երեւանյան խճուղին Գյումրիի կենտրոնին միացնող հատվածն է, որտեղ դիք կա, դիքի վերեւի մասում վարորդները միշտ մեղմացնում էին իրենց ընթացքը: Հիմա ահավոր վիճակ է…:

Gyumri_5 Gyumri_4 Gyumri_2 Gyumri_1 Gyumri_6

Հանեցին արագաչափը, տարան Վազգեն Սարգսյան փողոց, չենք ասում ինչո՞ւ Վազգեն Սարգսյան փողոցում արագաչափ տեղադրեցիք, տեղադրեցիք, լավ արեցիք, սա էլ կենտրոնական փողոց է, բայց ինչո՞ւ հանեցիք Տերյան փողոցի արագաչափը, մարդկանց մա՞հն եք ուզում: Հետ բերեք արագաչափը, թող Վլադիմիր Գասպարյանը սա ընդունի որպես խնդրանք գյումրեցի վարորդներից: Ամոթ է, ի՞նչ է նշանակում հանեցինք, որովհետեւ բոլորը տեղը գիտեն արագաչափի, դանդաղ էին քշում, օգուտ չէր բերում…»:

Նշենք, որ օրերս 3 նոր արագաչափեր են տեղադրվել Շիրակի մարզում, երկուսը՝ Գյումրիի Վազգեն Սարգսյան եւ Շիրակացի կենտրոնական փողոցներում, մյուսը՝ Ղարիբջանյան գյուղի տարածքում:

Լուսանկարներում Վազգեն Սարգսյան եւ Շիրակացի կենտրոնական փողոցներում նոր տեղադրված արագաչափերն են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031