Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարարությանը կնշանակի ազգային մարմին

Հուլիս 29,2015 17:38

Վարչապետի որոշմամբ արդարադատության նախարարությունը կնշանակվի ազգային մարմին, այս պահանջը «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության 7-րդ հոդվածին համապատասխան է: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստերի օրակարգից:

Կառավարության հուլիսի 30-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանին արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը կպարզաբանի, որ արդարադատության նախարարությանը ազգային մարմին նշանակելը Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա արդյունավետ կերպով մասնակցել կազմակերպության եւ դրա մարմինների գործունեությանը, համագործակցել, միջազգային մասնավոր իրավունքի բնագավառում անդամ պետությունների հետ, իրականացնել փորձի փոխանակում եւ ներպետական օրենսդրությունը համապատասխանեցնել կազմակերպության շրջանակներում ընդունված իրավական ակտերին:

1955 թվականի հուլիսի 15-ին ուժի մեջ մտած «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության 7-րդ հոդվածը սահմանում է, որ «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի անդամների եւ Մշտական բյուրոյի միջեւ հաղորդակցությունը դյուրացնելու նպատակով յուրաքանչյուր անդամ պետության կառավարություն նշանակում է ազգային մարմին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031