Միշել Պլատինին առաջադրվեց ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հուլիսի 20-ին կայացած ՖԻՖԱ-ի արտահերթ համաժողովում որոշում էր կայացվել՝ ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունն անցկացնել 2016 թվականի փետրվարի 26-ին, Ցյուրիխում:
«Ես խիստ անհատական եւ խորը մտածված որոշում եմ կայացրել՝ հանգամանորեն կշռադատելով ֆուտբոլի եւ իմ ապագայի ապագան: Հասկանալի է, որ առաջնորդվել եմ նաեւ ձեր աջակցությամբ, իմ հանդեպ տածած այն հարգանքով, որ ձեզանից շատերն ասել են ինձ», – մեջբերվում են նամակի այն տողերը, որ Պլատինին ուղարկել է ՖԻՖԱ-ի անդամ 209 ազգային ֆեդերացիաների նախագահներին եւ գլխավոր քարտուղարներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ