Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 Բերդի նորաբաց կենտրոնում երեք երեխա է ծնվել

Հուլիս 29,2015 17:05

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի նորաբաց բժշկական կենտրոնում արդեն երկու տղա և մեկ աղջիկ է լույս աշխարհ եկել։ Նրանց մայրիկների երջանկությանը գումարվել է նաև արտակարգ պայմաններում, ամենաժամանակակից սարքավորումներով ու հնարավորություններով հագեցած կենտրոնում բժշկական օգնություն ստանալու ուրախությունը։

image-29-07-15-12-50-17

Հիվանդանոցի բացումից հետո անցած չորս օրվա ընթացքում տարբեր բաժանմունքներում 25 հիվանդ է ընդունվել։ Վիրաբուժական բաժանմունքի բոլոր 5 հիվանդները հոսպիտալացվել են զանազան կոտրվածքներով։ Թերապևտիկ բաժանմունքում այսօր բուժում է ստանում 8 հիվանդ` սուր կոնորար սինդրոմ, թոքաբորբ, քրոնիկ երիկամային անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ստենոկարդիա և այլ ախտարոշումներով։ Իսկ մանկական բաժանմունքում բուժում է ստանում 3 փոքրիկ` սուր շնչառական հիվանդություն, սուր ստենոզոլարինգոտրախեիդ (կեղծ կրուպ) և բրոնխիտ ախտորոշումներով։ Բոլոր հիվանդներն անցել են անհրաժեշտ հետազոտությունները։ Բերդի բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ ինչպես ռենտգեն, սոնոգրաֆիական և արդիական մյուս սարքավորումները, այնպես էլ` լաբորատորիան ամբողջ ծավալով օգտագործվում են։ Այս պահի դրությամբ ծանր հիվանդներ չկան։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031