Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը,  Visa միջազգային վճարային համակարգն ու Cosmopolitan Հայաստան ամսագիրն ամփոփում են համատեղ ակցիայի արդյունքները

Հուլիս 29,2015 16:32

Երևան, 3 հուլիսի 2015г. ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի և Cosmopolitan Հայաստան ամսագրի հետ համատեղ ամփոփում է համատեղ ակցիայի արդյունքները, որին հնարավորություն են ունեցել մասնակցելու ՎՏԲ-Հայաստան Բանկի VTB Cosmopolitan Visa Classic և VTB Cosmopolitan Visa Gold բոլոր քարտապանները[1]: Ակցիայի ընթացքում, ապրանքների ու ծառայությունների համար քարտերով կատարելով 100 000[2] և ավելի ՀՀ դրամի վճարումներ երկրի տարածքում և արտասահմանում, ինչպես նաև համացանցում*, հաճախորդները կարող էին մասնակցել նվերների խաղարկությանը: Ակցիան անցկացվել է 2015թ. մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ:

Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa VTB Cosmopolitan քարտերով կատարված անկանխիկ գործարքների ծավալն աճել է ավելի քան 40%-ով, իսկ քարտերի քանակը` 20%-ով:

VTB_cosmopolitan-3

Ակցիայի արդյունքով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa VTB Cosmopolitan 100 ամենաակտիվ քարտապանների միջև խաղարկվեցին 15 նվեր-հավաստագրեր հատուկ կանանց համար նախատեսված խանութներից ու մասնագիտացված կենտրոններից օգտվելու համար:

Գլխավոր մրցանակները` դեպի Միլան երկու ուղեգրերը, շահեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներ Ազատուհի Մանվելյանն ու Լաուրա Հովհաննիսյանը:

VTB_cosmopolitan-2

*  ՀՀ բանկերի և արտերկրի առևտրի և սպասարկման կետերում (այդ թվում` նաև առցանց խանութներում կատարած գործարքների դիմաց, բացառությամբ կոմունալ վճարումների և բանկոմատների միջոցով կատարած անկանխիկ գործարքների):

 

Լրացուցիչ տեղեկատվություն ՎՏԲ-Հայաստան Բանկի մասին

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Մանրամասները`www.vtb.am կայքում

Լրացուցիչ տեղեկատվություն Cosmopolitan Հայաստան ամսագրի մասին

Cosmopolitan Հայաստան ամսագիրը լույս է հրատարակվում է 2011թ, մարտից և Hearst Magazines Internationalհրատարակչության  Cosmopolitan ամսագրի միջազգային հրատարակություններից է: Հայաստանում ամսագիրը ներկայացնում է Media Partners CJSC-ն: Այսօր Cosmopolitan Հայաստանը Հ տարածքում լույս տեսղնող միակ միջազգային ամսագիրն է, որը տպագրովում է 5000 տպաքանակով, տարեկան 12 համար պարբերականությամբ: ՎՏԲ-Հայաստան Բանկի VTB Cosmopolitan Visa Gold քարտապանները ստանում են Cosmopolitan Հայաստան ամսագրի տպագիր տարբերակի անվճար բաժանորդագրություն, իսկ VTB Cosmopolitan Visa Classic քարտապանները` ամսագրի առցանց տարբերակի:

Մանրամասները`www.cosmo.am կայքում

 

[1] Ակցիան տարածվում է նաև ակցիայի ընթացքում ձեռքբերված քարտերի վրա
[2] Անկանխիկ գործարքների նվազագույն գումարը` 100 000 ՀՀ դրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031