Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին հիմքերը հրապարակման ենթակա չեն 1

Հուլիս 29,2015 16:20

Ինչպես արդեն նշել էինք Շանթ Ոսկերիչյանի /Ժեան Բապտիստ Օզկիրիսյանի/ ներկայացուցիչներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի և գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը դիմել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, որով պահանջել է տրամադրել Շանթ Ոսկերիչյանի /Ժեան Բապտիստ Օզկիրիսյանի/ կողմից ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքների վերաբերյալ փաստարկները և հիմնավորումները, և թե կոնկրետ ինչում է կայանում նրա վտանգավորությունը ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Շանթ Ոսկերիչյանի /Ժեան Բապտիստ Օզկիրիսյանի/ ներկայացուցիչների դիմումին ի պատասխան հայտնել է, որ ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա, համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետի, արգելվել է Ֆրանսիայի քաղաքացի Ժեան Բապտիստ Օզկիրիսյանի / Շանթ Ոսկերիչյանի/ մուտքը ՀՀ:

Միաժամանակ հայտնել են, որ «Օպերատիվ-հետախուզական գործողությունների» մասին ՀՀ օրենքի 41–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ «օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն»: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նման պատասխան տալով, ըստ էության խուսափել է Շանթ Ոսկերիչյանի ներկայացուցիչներին տրամադրել վերջինիս ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքների վերաբերյալ փաստարկները և հիմնավորումները: Նաև չեն ներկայացվել, թե կոնկրետ ինչում է կայանում Շ. Ոսկերիչյանի վտանգավորությունը ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին: Ժեան Բապտիստ Օզկիրիսյանի /Շանթ Ոսկերիչյանի/ խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ձեռնարկվելիք գործողությունների մասին տեղեկատվությունը կներկայացվի հետագայում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031