Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը հոսանքի թանկացման դեմ պայքարից հեռացածներին՝ «Կարողացե՞լ եք խնդիր լուծել»

Հուլիս 29,2015 16:15

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամներն այսօր տեղեկացել են, որ Մոլդովայում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժումը ողջունել է Երեւանի շարժմանն ու իր աջակցությունը փոխանցել:

Շարժման անդամ Դավիթ Սանասարյանը նկատեց, որ հոսանքի դեմ թանկացման պայքարը տարածվող շարժում է դարձել, Վրաստանում էլ են սկսել պայքարել թանկացման դեմ:

Մեր հարցին՝ ինչու պայքարը վարակիչ դարձավ, նա շարունակեց. «Հունիսի 23-ից սկսած հայաստանյան դեպքերը ցույց տվեցին, որ հնարավոր է լավ արդյունք գրանցել եւ այս խնդիրը միայն Հայաստանում չէ, տարբեր երկրներում էլ կա, ու լավ է, որ կարողանում ենք լավ օրինակ լինել այլ երկրների քաղաքացիներին»:

Դավիթ Սանասարյանի խոսքով, ոստիկանները դեռ թույլ չեն տալիս իրենց նստացույց սկսել Հանրապետության հրապարակի հենց կենտրոնում՝ «գորգի վրա». «Շարժման խորհրդում կա այսպիսի դիրքորոշում՝ քանի օր մեզ թույլ չտան սկսել նստացույցն այնտեղ, այդքան ավելանալու են մեր՝ հրապարակում մնալու օրերը: Սա միայն յոթ դրամի պայքարը չէ, սրան ավելանում է ոստիկանական անօրինական քայլերի դեմ պայքարը, հակաժողովրդական կեցվածքի դեմ պայքարը: Ու բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն կամ ունեցել են խնդիրներ ոստիկանության, ուժային կառույցների հետ հարաբերություններում, թող գան այստեղ, միանան մեզ: Սա լավ առիթ է, ոստիկաններին բերենք օրինական դաշտ»:

Թե ինչու հոսանքի թանկացման դեմ պայքարողների թիվը չի մեծանում, Դավիթ Սանասարյանը այսպես բացատրեց.«Մի մասը գրում են՝ կներեք, Հայաստանում չենք, հանգստանում ենք, մի մասի համար էլ հասկանալի չէ պայքարն, ասում են հոսանքի թանկացման խնդիրն ակտուալ չէ այլեւս: Պայքարողներն են ասում՝ քաղաքացիների համար այլեւս ակտուալ չէ, բայց հայտարարություն եք արել, որ չենք թողնելու, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա, իսկ մոռանո՞ւմ եք, որ օգոստոսի մեկից թանկացման որոշումն օրինական ուժ է ստանալու: Հիմա ուզում եմ իմանալ՝ ակտուա՞լ է, թե՞՝ ոչ, կարողացե՞լ եք խնդիր լուծել, թե՞՝ ոչ: Կարծում եմ, որ խնդիրը լուծված չէ, առաջարկում ենք մի կողմ թողնել իրենց այդ մոտեցումները»;

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031