Հարգելի երևանցիներ,
ՀՀ Ոստիկանությունը շարունակում է իր ապօրինի գործողություններով խոչընդոտել «Ոտքի՛, Հայաստան» շարժմանը Հանրապետության հրապարակի կենտրոնում իրականացնել խաղաղ նստացույց՝ հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն: Ոստիկանությանը օրինական դաշտ բերելու համար բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր, ժամը 19:00-ից մինչեւ 21:00-ն ընկած ժամանակահատվածում, շրջափակելու են Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները:
Հորդորում ենք բոլոր վարորդներին և քաղաքային տրանսպորտի փոխադրող կազմակերպություններին նշված ժամանակահատվածում շրջանցել Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները:
Կարդացեք նաև
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդ