Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսյան համայնքի հրդեհված բնակելի շենքի չորս ընտանիք կապահովվի բնակարանով

Հուլիս 29,2015 16:05

ՀՀ Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրի շրջանակներում Մայիսյան գյուղի մանկապարտեզում բնակվող չորս ընտանիք կապահովվի նոր բնակարանով, որի համար նախատեսված է 26 մլն 700 հազար դրամի չափով պետական աջակցություն:

Նշված ընտանիքները 1994 թվականին անօթևան են մնացել բազմաբնակարան երկհարկանի շենքի հրդեհման պատճառով: Որպես կացարան նրանց հատկացվել է մանկապարտեզի շենքը, որը տարիների ընթացքում մասամբ ձևափոխել են և հարմարություններ ստեղծել ապրելու համար: Սակայն 21 տարի շարունակ նրանք սեփական բնակարան ունենալու հույսը չեն կորցրել և այսօր այն արդարացվեց:

15971

Հանդիպելով մանկապարտեզում տարիներ շարունակ իրենց օթևանը գտած չորս ընտանիքի անդամների հետ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նրանց ուրախությամբ տեղեկացրեց ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ բնակարանային ապահովման նպատակով նախատեսված պետական աջակցության տրամադրման մասին, որը նրանք ընդունեցին մեծ ոգևորությամբ և հուզմունքով` իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնելով մարզպետին և պետական բարձրաստիճան այրերին:

Արմավիրի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031