Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության հրապարակում հայհոյել են ոստիկանությանը, հայ ժողովրդին. Անդրիաս Ղուկասյան

Հուլիս 29,2015 15:18

Հանրապետության հրապարակում գիշերը միջադեպ է տեղի ունեցել: Անհայտ անձը թանկարժեք մեքենայով կայանել է նստացույց իրականացնող քաղաքացիների մոտ, ավելի ուշ սկսել նրանց հայհոյել:

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանն ապօրինի է համարում ցուցարարներին հայհոյած անձի գործողությունները. «Նրա գործողությունները համապատասխանում են քրեական օրենսգրքի 258 հոդվածի չորրորդ կետի հատկանիշներին, ակնհայտ խուլիգանական գործողություններ էին՝ հանրության դեմ բացարձակ ցինիզմով ուղղորդված: Այդ միջադեպի հետ կապված ոստիկանությունը տիրապետում է բոլոր տեղեկություններին, տեսել է մեքենայի պետհամարանիշը»:

Պարոն Ղուկասյանի խոսքով, չնայած միջադեպը տեղի է ունեցել ոստիկանների աչքի առջեւ, նրանք քայլեր չեն արել քաղաքացուն բերման ենթարկելու կամ կանխարգելելու նրա «հակահասարակական ու խուլիգանական» գործողությունները. «Այդ գործողությունը ուղղված էր ոչ թե ցուցարարների, այլ հանրության դեմ: Քաղաքացին հնչեցրեց հայհոյանքներ հայ ժողովրդին ու ոստիկանությանն ուղղված: Իմ իրավական գնահատականն այն է, որ այդ քաղաքացու գործողությունը գտնվում է ոստիկանության պատասխանատվության տիրույթում»:

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամներն ունեն մի քանի գործողությունների տարբերակ, որոնք կիրառվելու են՝ կախված կառավարության վարքագծից:

«Մեր պատկերացմամբ՝ հինգշաբթի օրը տեղի կունենա կառավարության բնականոն նիստ, որի ժամանակ պարզություն կմտցվի սակագնի հետ կապված՝ ինչ եղանակով ու ճանապարհով են նախատեսում կատարել փոխհատուցումներ: Այդ հարցից է կախված մեր հետագա քայլերի գործողությունների ծրագիրը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով, ոստիկանական անհամաչափ ուժերի կուտակումը Հանրապետության հրապարակում տեսանելի էր նստացույցի մեկնարկի առաջին օրը: Ըստ պրն Ղուկասյանի, իշխանությունները մեծ վտանգ են տեսնում այս ակցիաների մեջ ու անհամաչափ ուժի կիրառումն ապացույց է, որ իշխանության տեսանկյունից խնդիրը հրատապ է, եւ իշխանությունը վախենում է լայնածավալ զանգվածային բողոքներից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031