«Սա իրենց ընտանիքի հերթական դրսեւորումն է»,- հուլիսի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանավորմանը, ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա համարում է, որ Տիգրան Խաչատրյանին օգնելու մեծ տեսականի կա. «Ես չգիտեմ՝ այս անգամ ո՞րն են ծրագրավորել իրականացնել: Բայց այն, որ այս գործը քննող մարմինների մոտ հիմնական նպատակն է գտնել միջոցներ այդ ընտանիքին օգնելու համար, ինձ համար պարզից պարզ է, որովհետեւ ես այդ ձեռագրին արդեն երկու տարի է՝ ծանոթ եմ»:
Ըստ փաստաբանի՝ Տիգրան Խաչատրյանը չէր կալանավորվի, եթե չլինեին լրատվամիջոցները, որոնք այդ գործի մասին անընդհատ ահազանգում էին. «Բայց, կարծում եմ՝ սպասեք անակնկալների այդ գործում: Չգիտեմ, թե ինչ մեթոդներ կընտրեն նրանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու, դժվար է կանխատեսել, թե այս անգամ ինչ կանեն, բայց ինչ-որ մի բան, հավանաբար փորձելու են անեն: Ու հավանաբար, շատ-շատ հնարավոր է, որ տեղի ունենա հենց այն փուլում, երբ մամուլը արձակուրդի մեջ է լինում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ