Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. Հավանաբար, պատրաստվում են Բուդաղյանների 2 գործերով անարդար որոշում կայացնել (Տեսանյութ)

Հուլիս 29,2015 14:05

«2013 հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան տեղի ունեցած դեպքի կապակցությամբ քրեական գործերը դեռ ընթացքի մեջ են եւ ակտիվ փուլում են»,- հուլիսի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիշեցրեց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ գործերից մեկով իրենց գանգատը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Արտակ Բուդաղյանին է մեղադրանք առաջադրված եւ գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Անհասկանալի պատճառներով արհեստականորեն գործի քննությունը հետաձգվեց օգոստոսի կեսերին: Նույն ձեւի արհեստական պատճառներով հետաձգվեց մինչեւ օգոստոսի 6-ը մեր բողոքների քննությունը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում»,- ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանի կարծիքով՝ երկու գործերն էլ դրվել են օգոստոսի առաջին կեսին, քանի որ այդ փուլում մամուլն ավելի պասիվ է, շատ լրագրողներ հանգստյան են մեկնում, հասարակությունը եւս պասիվ է. «Հավանաբար, այդ օրերին պատրաստվում են երկու գործով էլ հերթական անարդար որոշումը կայացնել եւ ցանկանում են հնարավորինս քիչ արձագանքներ լինեն այդ գործերով»:

Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակոցների գործին՝ Հայկ Ալումյանը ասաց. «Դատարանները շատ հնազանդ ձեւով հետեւում են Ազգային անվտանգության ծառայության միջնորդություններին, այսինքն՝ առանց որեւէ հիմքի կալանավորեցին Արա Բուդաղյանին, իսկ երեկ չէ առաջին օրը առանց որեւէ հիմքի մերժեցին գրավ կիրառելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031