Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր թունաբան. Օձ տեսնելիս 1-2 րոպե կանգնեք, առանց հարձակվելու ինքը կհեռանա

Հուլիս 29,2015 13:05

2015 թվականի յոթ ամիսների ընթացքում գրանցվել է օձից թունավորման 48 դեպք: Այս մասին հուլիսի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:

Նա նշեց, որ անցած տարվա ընթացքում գրանցվել է օձից թունավորման 63 դեպք, որոնցից «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվել է 15 հիվանդ, իսկ այս տարի՝ 12-ը: Միքայել Գաբրիելյանն ընդգծեց, որ թունավորման առումով ամենավտանգավոր վայրերն են Արարատյան դաշտը, Սիսիանը, Գորիսը, Կապանը, իսկ Երեւանում՝ Հրազդանի կիրճը:

«Ուղղակի պետք է զգույշ լինել, ինքը երբեք առաջինը չի հարձակվում, ինքը միշտ նախազգուշացնում է, ձայն է հանում, ֆշշում է, այդ պահին մեկ-երկու րոպե կանգնեք, առանց հարձակվելու ինքը կհեռանա»,- ասաց գլխավոր թունաբանը:

Միքայել Գաբրիելյանը նշեց, որ հիվանդը մինչեւ 6 ժամը ցանկալի է, որ ստանա առաջին ներարկումը եւ ինչքան շուտ, այնքան ավելի լավ: Առաջին օգնությունը հիվանդին անշարժացնելն է. «Անմիջապես դնել մեքենա, պատգարակ, եթե կա, հասցնել մոտակա հիվանդանոց: Նույն րոպեին բերանով արտածծել վերքից, բերանի խոռոչով թույնը չի տարածվում, չի ազդում: Այդ րոպեին, եթե դա արվի, մինչեւ 30 տոկոս թույնի ազդեցությունը պակասեցնում է: Կատեգորիկ չի կարելի ժգուտ դնել, ժգուտը մեկ է պետք է հանվի, իսկ դա կուտակվում է, հանելուց հետո հիվանդի մոտ միշտ խնդիր է առաջանում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031