Aravot.am-ը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանից ու պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանից հետաքրքրվեց, թե Գյումրիի՝ զանգվածաբար դատարկվելու պայմաններում ինչպե՞ս է թատրոնը հանդիսատես ապահովում, հատկապես, երբ այս քաղաքը լքում են մտավորականները:
Նշենք, որ Ռուսաստան մեկնող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները ժամը 17.00-ից սկսած կանգնում են թատրոնի շուրջբոլորը՝ քաղաքի կենտրոնական հատվածներից տեղափոխելով մարդկանց: Ամեն երեկո այստեղ կարելի է ականատես լինել հրաժեշտի հուզիչ պահերի:
«Միանշանակ զգում ենք արտագաղթը թատրոնի վրա, ո՞նց կարող ենք չզգալ, ժողովուրդը քիչ է, բայց թատրոնն էլ փորձում է իր ներկայացումներով, որոնք բեմադրված են հատուկ արտագաղթի մասին, ցուցադրել լավ ու վատ կողմերը: Փորձում ենք լավատեսական շունչ բերել, բայց միանշանակ զգում ենք արտագաղթը, արտագաղթն ակնհայտ է», -ասաց թատրոնի ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:
Թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը հումորով պատասխանեց մեր հարցին. «Արտագաղթը էնքան է ազդել թատրոնի վրա, որ փորձում ենք նույն հանդիսատեսին երկրորդ անգամ բերել թատրոն»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Լյուդվիգ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից