Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետը ծանոթացել է Աղձք համայնքում գտնվող պատմական հնավայրերի պեղումների ընթացքին

Հուլիս 29,2015 11:35

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 28-ին այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Աղձք համայնք (նախկինում Ձորափ)՝ գյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հնավայրերի պեղումների ընթացքին ծանոթանալու նպատակով: Նշենք, որ պեղումներ պարբերաբար կատարվել են, բայց դրանք կիսատ են մնացել, և անցած տարի Աղձք այցի շրջանակում ծանոթանալով 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների դամբարանի և պեղավայրի վիճակին՝ վարչապետը խոստացել էր ֆինանսական միջոցներ հատկացնել և հանձնարարել էր վերսկսել աշխատանքները:

Արշակունիների դամբարանը պեղած հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Հակոբ Սիմոնյանը վարչապետին է ներկայացրել պեղումների առաջին փուլում կատարված աշխատանքների արդյունքները, պեղավայրում հայտնաբերված գտածոները և հաջորդ փուլերի վերաբերյալ հնագիտական արշավախմբի առաջարկությունները: Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանությունը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրը կշարունակի անհրաժեշտ միջոցներ հատկացնել պեղումները շարունակելու և ավարտին հասցնելու համար: Կառավարության ղեկավարը կարևորել է պատմամշակութային բացառիկ կոթողների պահպանումը և արժևորումը ինչպես մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության, այնպես էլ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Իր հերթին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ մշակվել և կառավարություն է ներկայացվել հնագիտության զարգացման ծրագիր, որը ոչ միայն գիտական, այլև կրթական կարևոր նպատակ ունի, այն է՝ ընտրել յուրաքանչյուր շրջանի ամենակարևոր հուշարձանը, հնավայրը և իրականացնել կրթական ու զբոսաշրջային ծրագրեր:

AXCQ2 AXCQ1 AXCQ6

Պատմական Աղձք համայնքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում 2002 թ. ներառվել է 14 հուշարձան, այդ թվում՝ 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված արքայական դամբարանը, 4-րդ դարում կառուցված եկեղեցու մնացորդներ, մ.թ.ա-2-1 հազարամյակի դամբարան, գերեզմանոց և այլն:

Աղձք այցի ընթացքում կառավարության ղեկավարը նաև զրուցել է համայնքի բնակիչների հետ, ովքեր բարձրացրել են համայնքին վերաբերող հարցեր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031