Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի որդուն կալանքի տակ պահելու համար դատարանի նախագահին չեն զանգահարել. «Ժողովուրդ»

Հուլիս 29,2015 11:22

Հատված Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանի հարցազրույցից:

– Ձեր այս որոշումը միգուցե նորանշանակ դատավորի համար ճակատագրական լինի, ի վերջո, նա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն է կալանքի տակ պահել, գիտե՞ք՝ Սյունիքում ինչեր են պատմում մարզպետի մասին։

– Չեմ հասկանում Ձեր հարցը, ինչով կարող էր դատավորի համար մինչդատավարական վարույթի միջնորդության հարցը ճակատագրական լինել։

– Սուրիկ Խաչատրյանը իշխանությունների, Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող մարզպետ է, սա բավական չէ՞։

– Ինձ կներեք, որպես դատավոր չեմ հասկանում Ձեր հարցերի իմաստը։ Հիմա ես ե՛ւ դատավոր եմ, ե՛ւ դատարանի նախագահ, ուստի նույն միջնորդությունը կարող էի ես քննարկել, եթե իմ օրը լիներ։ Չեմ հասկանում Ձեր հարցը։

– Հասկանալու բարդություն թերեւս չկա. ընդամենը փորձում ենք պարզել՝ դատարանին հեռախոսազանգ, միջնորդություն եղե՞լ է Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու հարցով։

– Կոնկրետ ինձ որեւէ զանգ չի եղել։

– Իսկ եթե լիներ զանգ՝ չկալանավորելու մասին, նույն համարձակությամբ որոշում կկայացնեի՞ք։

– Չէր կարող լինել, քանի որ մեզ զանգեր չեն լինում միջդատական վարույթում կամ, առհասարակ, քրեական, քաղաքացիական գործ քննելուց։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031