Կոռուպցիայի դեմ Վրաստանում պայքարում էր Սաակաշվիլին, հիմա Սաակաշվիլին կոռուպցիայի դեմ պայքարում է Օդեսայում։ Հասարակությունը այդ ամենի ականատեսն է լինում համացանցային տեսանյութերով։ Իսկ մի քանի տարի առաջ մարդիկ պարզապես իրենց աչքով էին այդ պայքարի արդյունքները տեսնում, երբ մեկնում էին Վրաստան հանգստանալու եւ արձանագրում, թե ընդամենը երկու-երեք տարում ինչպես է երկիրը շեշտակի փոխել Սաակաշվիլին։
Եթե այսօր էլ Օդեսայում նրա գործունեությունը ընդամենը քարոզչություն է, ինչպես փորձում են ներկայացնել Հայաստանում, ապա դեմ չենք՝ թող մի քանի այդպիսի քարոզչական հոլովակ էլ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստեն, թող, օրինակ, Հովիկ Աբրահամյանը նույն կերպ խոսի Հայաստանի քաղավիացիայի ղեկավարի հետ, մաքսատան ղեկավարի հետ, տարբեր պատասխանատուների հետ, թող գոնե հինգ րոպեով գնան եւ Սեւանում ափը փակած որեւէ ամառանոցի կամ հյուրանոցի պատ քանդեն։ Թող անեն թեկուզ ձեւի համար, այդքանը՝ այն, ինչ իբրեւ թե ձեւի համար Սաակաշվիլին է անում։
Այսինքն՝ Հայաստանում նույնիսկ ձեւի համար չեն պայքարում կոռուպցիայի դեմ, նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարի ձեւականությունը բավարար մակարդակի վրա չէ։ Եվ եթե նույնիսկ ձեւականությունը բավարար մակարդակի վրա չէ, ապա էլ ի՞նչ բովանդակության մակարդակի մասին կարող է խոսք լինել, եթե կոռուպցիան ինքը հետեւանք է այն մարդկանց գործունեության, որոնք իբրեւ թե պայքարում են դրա դեմ եւ վճռական են այդ հարցում:
Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում