Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր հանրապետական պատասխանատու է նաեւ իր մերձավորների արարքների համար. «Ժողովուրդ»

Հուլիս 29,2015 11:05

Անդրադառնալով Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ձերբակալմանը եւ այն հարցին, թե արդյոք կատարվածից հետո Սուրիկ Խաչատրյանը պարտավոր չէ հրաժարական տալ, ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն «Ազատությանն» ասել է. «Հո չի կարող ինքն ամեն անգամ հրաժարական տալ»։

Կարելի է չկասկածել, որ հանրապետական պատգամավորի տարակուսանքը միանգամայն անկեղծ է, մանավանդ որ նա ունի իր հիմնավորումը. «Նախկինում գործը կապված էր իր հետ, իր անվան հետ, մարդը գտնվեց բարոյական, հրաժարական տվեց։ Հիմա գործը կապված է որդու հետ։ Որդին՝ չափահաս… Ինքը հո ամեն անգամ չի կարող որեւէ մի դեպքից հետո հրաժարական տալ»,- կարծում է Այվազյանը։

Ուշագրավ է, որ ՀՀԿ-ական պատգամավորի համար միանգամայն օրինաչափ է այն, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ մի ողջ մարզի ղեկավարի մոտ «ամեն անգամ դեպքեր» կարող են արձանագրվել։ Նրա, ինչպես եւ, թերեւս, ՀՀԿ-ականների մեծամասնության մոտ հարց չի առաջանում, թե ինչու են, առհասարակ, այդպիսի մարդկանց նշանակում նման պաշտոնների։ Բնականաբար, ՀՀԿ-ականները շատ լավ գիտեն իրենց ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի խոսքերի իրական արժեքը եւ ամենեւին լուրջ չեն ընդունել նրա այն հայտարարությունները, թե հանրապետական լինելը նախ եւ առաջ պատասխանատվություն է, եւ յուրաքանչյուր հանրապետական պատասխանատու է նաեւ իր մերձավորների արարքների համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031