Լրահոս
Օրվա լրահոսը

Լիսկայի հարցը Սերժ Սարգսյանի համար իշխանության հարց է. «Հայկական ժամանակ»

Հուլիս 29,2015 10:34

Ակնհայտ է, որ իշխանությունը հասկացել է, որ ժամանակ առ ժամանակ պետք է լարվածությունը պարպելուն ուղղված քայլեր անի, այլապես պայթյունը կլինի անխուսափելի եւ մեծ հավանականությամբ՝ անկառավարելի։ Բաղրամյան պողոտայի դեպքերը նույնպես վկայում են այդ մասին։

Եվ ուրեմն Լիսկայի որդուն կալանավորեցին մեծացող լարման օջախներից մեկը գոնե ժամանակավորապես մեկուսացնելու համար։ Եվ սա է պատճառը, որ շատերը թատրոն են համարում «կալանավորում» օպերացիան։

Եվ իրապես ամենեւին էլ փաստ չէ, որ Տիգրան Խաչատրյանին կդատեն։ Ի վերջո, չմոռանանք՝ նրան կալանավորել էին նաեւ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով, բայց շատ շուտով ազատ արձակեցին։

Բայց նույնիսկ եթե դատեն Տիգրան Խաչատրյանին, քիչ հավանական է, որ Սերժ Սարգսյանը կկարողանա հրաժարվել նրա հոր՝ Սուրիկ Խաչատրյանի ծառայություններից։ Վերջինս ոչ միայն փողի աղբյուր է Սարգսյանի թիմի համար, այլեւ կարողանում է վերահսկողության տակ պահել Սյունիքը։ Լիսկային զոհաբերելուց առաջ Սերժ Սարգսյանը պիտի ունենա մեկ հարցի պատասխան, իսկ ո՞վ է գործող մարզպետի փոխարեն ապահովելու իր ձայները Սյունիքում, ո՞վ է սահմանադրական հանրաքվեն ապահովելու։ Եթե Սարգսյանն այս հարցին համոզիչ պատասխան ունենա, Սուրիկ Խաչատրյանը նրան այլեւս հարկավոր չի լինի։

Հենց այս է պատճառը, որ Սուրիկ Խաչատրյանը սպանեց Ավետիք Բուդաղյանին, սա է պատճառը, որ ամեն ինչ արեց Վահե Հակոբյանի կայացումը մարզպետի պաշտոնում թույլ չտալու համար։ Լիսկայի համար կենաց-մահու հարց է, որ Սյունիքում լուրջ ազդեցություն ունեցող որեւէ ուրիշ ֆիգուր չհայտնվի։ Եվ Լիսկայի այդ քաղաքականությունը կոնկրետ արդյունք է տվել, նա անփոխարինելի է դարձել Սերժ Սարգսյանի համար։ Լիսկայի հարցը Սերժ Սարգսյանի համար իշխանության հարց է, եւ նա Տիգրան Խաչատրյանին կալանքի տալու դաբրո է տվել միայն մի պատճառով։ Նա հասկանում է, որ Հայաստանում վիճակն այնքան է լարված, որ հանրությունը պատրաստ է պայթել մի փոքր կայծից։ Նա փորձում է սառեցնել, հովացնել առավել հրավտանգ թեմաները՝ գոնե որոշ ժամանակով, քանի դեռ դրանք չեն սպառել իրենց պայթյունավտանգ պոտենցիալը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031