Լրահոս
Օրվա լրահոսը

Շանտաժն արդյունավետ միջոց չէ

Հուլիս 29,2015 10:00

«Եթե դու հենց հիմա չանջատես համակարգիչը եւ չնստես դաս անելու, ես քեզ 5 օր պաղպաղակ չեմ առնի»: Ծանոթ արտահայտություն է, այնպես չէ՞: Այսպիսի սպառնալիքներով ենք մենք՝ մեծահասակներս, դիմում մեր զավակներին, որպեսզի վերջիններս դրսեւորեն այն վարքը, որը, մեր կարծիքով, իրենց՝ երեխաներին, օգտակար է: Պայման դնելով՝ մենք ցանկանում ենք որոշակի վախի զգացողություն առաջացնել երեխաների (եւ ոչ միայն երեխաների) մեջ՝ ձգտելով, որ նրանք համապատասխանեն «լավի» ու «ճշտի» մասին մեր պատկերացումներին:

Այդ մոտեցման հիմքում ընկած է դիմացինին վերահսկելու ոչ այնքան խելամիտ ձգտումը: Կա մարդկային այդպիսի խառնվածք, կասեի նույնիսկ՝ հոգեկան հիվանդության նման մի բան՝ փորձել վերահսկել քո ընտանիքի անդամներին, քո գործընկերներին, որոշակի կուսակցության անդամներին եւ այլն: Այդպիսի մարդիկ գիշերը հանգիստ չեն քնի, եթե չիմանան, որ որոշակի վերահսկողություն ունեն մարդկանց այս կամ այն խմբի նկատմամբ:

Ինչպե՞ս է դրան հնարավոր հասնել: Բնականաբար՝ պայմաններ դնելով, ավելի պարզ ասած՝ շանտաժելով: «Եթե դու դա չանես, ես քեզ չեմ սիրելու»՝ կարծես թե սերը ինչ-որ բանի համար վարձատրություն է եւ կարող է պայմանական լինել: Կամ օրինակ՝ «ով աթեիստ է, նա հայ չէ»: Այսինքն՝ եթե դու չես կիսում իմ հավատքը, ես կմերժեմ քո հայ լինելու իրավունքը: Հենց որ նման բան է հայտարարվում, ես՝ ամենեւին աթեիստ չլինելով, մեծ ցանկություն եմ ունենում դառնալու այդպիսին: Դա բնական է, ցանկացած շանտաժ (որը բռնության ձեւ է) դիմադրություն է առաջացնում: Եթե դու ինձ շանտաժում ես, ուրեմն չես հարգում, եւ քո միակ ցանկությունն ինձ վերահսկելն է:

Կամ՝ «ով դաշնակցական չի, նա հայ չէ»: Այդպես էին 90-ականներին շանտաժում տվյալ կուսակցության անդամները: Հիմա, բարեբախտաբար, հրաժարվել են այդ ցնորամիտ գաղափարից՝ պատկերացնո՞ւմ եք, Երկրագնդում 10 միլիոն դաշնակցական լիներ: Կամ, հիշո՞ւմ եք, 1988-90 թվականների շարժման ժամանակ ակտիվիստները խոտ էին լցնում «սխալ քվեարկող» պատգամավորների դռների մոտ: Այսինքն՝ եթե մեր ուզածի պես չքվեարկեք, ուրեմն անասուն եք:

Հիմա էլ է հարցն այդպես դրված. «Եթե չեք պայքարում սահմանադրական փոփոխությունների դեմ, ուրեմն ուզում եք, որ Հայաստանում ֆաշիստական ռեժիմ հաստատվի»: Դարձյալ ասեմ՝ ես «ոչ»-ի կողմնակից եմ՝ ճիշտ է, ոչ այն պատճառներով, որոնք սովորաբար նշվում են: Բայց երբ ինձ փորձում են շանտաժել, դա իմ մեջ ներքին դիմադրություն է առաջացնում: Պետք չի մարդկանց վախեցնել զանազան պիտակներով, դա հակառակ էֆեկտն է տալիս:

… «Լավ,- կասեք դուք,- իսկ ի՞նչ է պետք անել, որ երեխան անջատի համակարգիչը եւ սկսի դաս անել»: Չգիտեմ, ամեն մեկն ինքը պետք է որոշի, թե ինչպես դիմացինին հուշել, քո կարծիքով, ճիշտ ճանապարհը: Անձամբ ինձ թվում է, որ ես պետք է բացատրեմ, թե ինչի եմ ես հասել՝ հիմար բաներով չզբաղվելով եւ ժամանակս արդյունավետ օգտագործելով: Բայց լուծումն, իհարկե, անհատական է: Կարեւոր է գիտակցել, որ շանտաժով ոչնչի չես հասնի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Tigran says:

    Խնդրում եմ ներկայացրեք Ձեր դրդապատճառներն ու փաստարկները ՈՉ -ի վերաբերյալ:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Եթե հակիրճ, ապա պարզ է, թե ովքեր եւ ինչպես են ընտրվելու Ազգային ժողովի պատգամավոր: Կլինի, պայմանականորեն ասած, 101 կամ 111 Շմայս: Չի լինի ովեւէ մեկը, որը նրանց հիմարությունն եւ սանձարձակությունը ի վիճակի կլինի զսպել, ինչպես որ դա անում էին առաջին երեք նախագահները:

      • Տիգրան says:

        Բարի թագավոր-խեղճ թագավոր Ու չար բոյարներ, այ այ այ:
        Իսկ եթե ավելի ծավալուն:
        Ի վերջո սահմանադրությունը հո կառավարման համկարգ չէ միայն: Իրավունքնհերի և ազատությունների մասը, ասենք:Դեմ եք, որովհետև պատգամավորները բատն են:
        Ջախջախիչ փաստարկ է բան չասի:
        բայց էդ դեպքում երբ կարող ենք րոշել թե ոնց փոխեսնք:
        ՈՒ ԱՄԵՆԱԿՐևՐԵԸ:
        ԴՈՒՔ ինքներդ ոչ թե բովնադակային առումով եք դեմ-այլ-ինչպեսուրիշին եք քննադատում -ՁևԱԿԱՆՈՐԵՆ առանց իմանալու թե ինչ կլնի-ինչն տուպոյ պատգամավորները կողմ կամ դեմ կլնենե:
        Դեմ եք ՍԱհամանդրականփոփոխություններին, առանց դրույթների քննարկման????

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031