«Վաշինգտոնն իր ջանքերով նպատակ ունի ամրապնդել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, կասեցնել շփման գծում հնարավոր նոր բախումների ծավալումը եւ ակտիվացնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Չեմ կարծում, որ առաջիկայում բանակցություններում լուրջ առաջընթաց, ճեղքում կարձանագրվի, սակայն ԱՄՆ-ի ներկայիս ջանքերը կարող են Ադրբեջանի եւ Ռուսաստանի ռազմական էսկալացիայի փորձերը որոշակիորեն մեղմացնել կամ թեկուզ ժամանակավորապես կանխել:
Այս թեզը դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից հետո տարածած ամփոփիչ հայտարարության առանցքային դրույթը. «Մենք անհանգստացած ենք լարվածության վերջին աճով, եւ կոչ ենք անում նախագահներին խուսափել բռնության մահացու էսկալացիայից եւ քայլեր կատարել հրադադարը պահպանելու ուղղությամբ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով ԼՂ կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
28.07.2015