Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եգիպտացորենը օգտակար է, բայց նաեւ ունի հակացուցումներ

Հուլիս 29,2015 11:30

Ամռան ընթացքում շատերն են օգտագործում եգիպտացորեն, որը հացազգիների ընտանիքին պատկանող մշակովի միամյա խոշոր բույս է: Եգիպտացորենի հատիկները պարունակում են ջուր, սպիտակուց, ճարպ, ածխաջուր, վիտամիններ A, E, K, D, C, ինչպես նաեւ B1, B2, B5, B6, B9 հանքանյութերից մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, սելեն եւ այլն:

Շնորհիվ հարուստ վիտամինների` եգիպտացորենը մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցություն ունի:

Բուժական նպատակով հիմնականում օգտագործվում են եգիպտացորենի մազմզուկները։ Ունի միզամուղ, ախորժակը իջեցնող, լողամուղ, հակաբորբոքային, արյան մակարդելիությունը բարձրացնող, արյունահոսությունը դադարեցնող, ընդհանուր հանգստացնող ազդեցություններ: Կիրառվում է լյարդի, լեղապարկի, լեղածորանների, միզապարկի բորբոքային հիվանդությունների, սրտային այտուցների, երիկամաքարային հիվանդության, արյունահոսությունների, ճարպակալումների բուժումների ժամանակ:

Եփուկ պատրաստելու համար 10 գրամ չորացրած եւ մանրացրած մազմզուկները 1,5 բաժակ եռացրած ջրում եփել 30 րոպե` դանդաղ կրակի վրա, էմալապատ կաթսայի մեջ, կափարիչով ծածկած: Իսկ ջրաթուրմ պատրաստելու համար 10 գրամ մազմզուկը թրմել մեկ բաժակ եռացրած ջրում: Սառելուց հետո եփուկը կամ ջրաթուրմը պետք է քամել եւ խմել 1-3 ճաշի գդալ` 3-4 ժամը մեկ:

Եգիպտացորենը հակացուցված է այն անձանց, որոնք ունեն արյան մակարդման բարձր մակարդակ եւ թրոմբների հավանականություն, իսկ եգիպտացորենի ձեթը չի կարելի կիրառել ախորժակի բացակայության, տասներկումատնյա աղու խնդիրների, խոցի եւ ցածր քաշի դեպքում, ուստի այդ ձեթը օգտագործելիս խորհրդակցեք բժշկի հետ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
28.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031