Ամռան ընթացքում շատերը քրտնարտադրության հետ խնդիրներ են ունենում եւ ոչ միայն մարմնով, այլեւ դեմքով են քրտնում: Ժողովրդական բժշկությունը դեմքի քրտնարտադրությունը նվազեցնելու համար առաջարկում է օրական մեկ-երկու անգամ մաշկը շփել 5 գրամ գլիցերինի, 10 գրամ գինու քացախի եւ 80 գրամ եռացրած ջրի խառնուրդով:
Քրտինքը անհոտ, անգույն հեղուկ է, բայց քանի որ մաշկը եւ օրգանիզմում առկա են տարբեր չափերի տոքսիններ, քրտնարտադրությունը ուղեկցվում է նաեւ տհաճ հոտով: Ինչքան օրգանիզմը մաքուր է, այնքան քրտինքից քիչ հոտ է գալիս:
Քրտինքի տհաճ հոտը չեզոքացնելու համար խորհուրդ է տրվում մեկ թեյի գդալ կերակրի սոդան լուծել մեկ բաժակ եռացրած ջրում եւ դրանով շփել մարմնի քրտնող մասերը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
28.07.2015