Այս մասին Կուալա-Լումպուրում ընթացող ՄՕԿ-ի 128-րդ համաժողովում հայտարարել է նախագահ Թոմաս Բախը: Նրա խոսքերով, անցած տարվա հունվարին ավարտված Սոչիի օլիմպիական խաղերից ի վեր ստորագրվել է ընդհանուր առմամբ $ 14 միլիարդի 18 պայմանագիր, ինչը օլիմպիական շարժման երկարաժամկետ ֆինանսական կայունություն է ապահովում մինչեւ 2032 թվականը:
Դա հնարավորություն կտա եկամուտների 90 %-ը վերաբաշխել ամբողջ աշխարհում մարզիկների եւ սպորտի աջակցության ուղղությամբ՝ օրական $3,25 միլիոնի հաշվարկով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ slate.com-ի