Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ էի ուզում, որ «Ժիզել»-ը բեմ դուրս գա». Վիլեն Գալստյան

Հուլիս 28,2015 22:07

Հինգ տարվա ընդմիջումից հետո «Ժիզել» բալետային ներկայացումն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ բարձրացավ:

Ներկայացումը վերականգնել է ՀՀ ժողովրդական արտիստ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը:

«Շատ էի ուզում, որ «Ժիզել»-ը բեմ դուրս գա: Մի քիչ ինքնագործ բալետմայստերներն ասում են՝ «իմ ձևով» բեմադրեմ «Ժիզել»-ը: Բայց ես ինձ թույլ չեմ տալիս: Ազնիվ չի լինի. այս ներկայացումը ակադեմիական, դասական բալետ է, և ես աշխատել եմ սրբորեն պահպանել այն»,- ասում է Վիլեն Գալստյանը:

Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի առաջատար արտիստներ Ժակլին Սարխոշյանը, Սյուզի Փիրումյանը, Ռուբեն Մուրադյանը, Սևակ Ավետիսյանը և ուրիշներ: Բալետային ներկայացման դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է:

Ֆրանսիացի կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի՝ դրամատիզմով հարուստ այս ստեղծագործության հիմքում ընկած է մի հին պոետիկ լեգենդ, թե ինչպես մինչև հարսանիքը մահացած հարսնացուները՝ «վիլլիսները», կեսգիշերին դուրս գալով շիրիմներից, սկսում են պարել՝ ձգտելով նորից վերապրել իրենց երջանիկ օրերը: Այստեղ սերն անասելիորեն ուժեղ է մահից, հաղթում է մահվանը՝ հերթական անգամ փաստելով սիրո անմահությունը:

Հավելենք, որ «Ժիզել» բալետով կեզրափակվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 82-րդ թատերաշրջանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031