Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը ծրագրի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունը, ՀՀ Սահմանադրությամբ Նախագահի գործառույթները, պետական իշխանության համակարգում նրա տեղն ու դերը, պետության ղեկավարի փոխհարաբերությունները պետական իշխանության մյուս մարմինների հետ:
Այնուհետև ներկաները դիտեցին ՀՀ Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո վարչության աշխատակից Գայանե Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին դահլիճներում:
Շրջայցի ընթացքում «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները հետաքրքիր տեղեկություններ ստացան Նախագահի նստավայրի մասին՝ երբ է այն կառուցվել, ով է եղել ճարտարապետը, ինչպիսին է շենքի կառուցվածքը, շրջայցի ծրագրում ներառված դահլիճներում և սրահներում ըստ արարողակարգի ինչ միջոցառումներ են անցկացվում և այլն:
Կարդացեք նաև
Այցի ավարտին մասնակիցները՝ որպես նվեր, ստացան շրջայցի լուսանկարներով և հայկական դրոշի գույներով կրիչներ:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ