Քիչ առաջ Հանրապետության հրապարակում «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանը ճեղքեց ոստիկանական պատը եւ հայտնվեց հրապարակի երթեւեկելի հատվածում: Ոստիկանները նրան գրկած հետ բերեցին, սակայն նա մի քանի անգամ փորձեց ճեղքել պատը, ոստիկանները նրան կրկին հետ բերեցին:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձում էր նրան հանգստացնել ասելով՝ մի՛ սարդեք, Դավիթ Սանասարյանն էլ հայտարարում էր, որ ոստիկաններից մեկը նրան անվանել է «կլոուն». «Կլոունը ինքն ա ու իր ընտանիքը»: Դավիթ Սանասարյանը պնդում էր, որ ոստիկանները իր նկատմամբ անհարգալից են վերաբերվել:
Սանասարյանը եւ Օսիպյանը առանձնացան եւ սկսեցին զրուցել: Ոստիկանությունը կենտրոնացրել է իր ուժերը Հանրապետության հրապարակում եւ պատ են կազմել դեպի հրապարակի գորգը տանող հատվածում:
Այս պահին Դավիթ Սանասարյանը եւ նախաձեռնության մի քանի անդամներ քայլում են հրապարակում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ