Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների վերաբերյալ 194 հանձնարարականից իրականացվել է 100-ը

Հուլիս 28,2015 18:33

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հուլիսի 28-ին ներկայացրեց Միջազգային դիտորդական առաքելությունների կողմից 2003-2013թթ. Հայաստանին տրված հանձնարարականների գնահատման զեկույցը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացման ընթացքում ասաց, որ զեկույցի հիմնական նպատակը պարզելն էր, թե ինչպիսի՞ն են եղել միջազգային դիտորդական առաքելությունների կողմից Հայաստանի ազգային ընտրությունների վերաբերյալ հանձնարարականները եւ ինչքանո՞վ են դրանք կատարվել Հայաստանում. «Սա շատ կարեւոր հարցերից մեկն է, որպեսզի մենք ոչ թե դիտարկենք միջազգային դիտորդական առաքելության արդյունավետությունը, այլ՝ ամբողջական: Որովհետեւ այստեղ կա երկու հարց՝ միջազգային դիտորդական առաքելության զուտ արդյունավետությունը, եւ երկրորդը՝ ազգային իշխանությունների կողմից այդ հանձնարարականների կատարման արդյունավետությունը»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Ժողովրդավարական հաստատությունների մոնիթորինգի եւ զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը ներկայացման ընթացքում ասաց, որ 196 հանձնարարականներ են ներկայացվել (ընդհանուր թվով 335՝ ներառյալ տարիների ընթացքում կրկնվողները), որոնց մոտ 52 տոկոսը՝ 102 հանձնարարականը, 10 տարիների ընթացքում պարբերաբար կրկնվել է:

«Կրկնությունների եւ անարդյունավետության առումով սա հստակ ցուցանիշ է, թե որքան էր մեր իշխանությունների պատրաստակամությունը իրականացնել ընտրական բարեփոխումներ»,- ասաց Վարդինե Գրիգորյանը:

Նա հավելեց, որ հանձնարարականները գնահատվել են 4 չափանիշների հիման վրա՝ կոնկրետությունը՝ 194 հանձնարարական, արդիականությունը՝ 184 հանձնարարական, իրականացվածությունը՝ 100 հանձնարարական, արդյունավետությունը՝ 40 հանձնարարական:

«Մենք առաջարկություններ ունենք միջազգային դիտորդական կազմակերպություններին՝ խորությամբ վերլուծել ընտրակեղծիքների սխեմաները, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի հնարավոր լինի դրանց կանխարգելման երաշխիքների նկատմամբ ավելի արդյունավետ հանձնարարականներ մշակել: Ընտրական օրենսգրքի բացերը տեսնում ենք, հասկանալի է, որ հասկանալի է, որ նրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում են, բայց բոլորիս համար պարզ է, որ ընտրախախտումները շարունակվում են նույն տեմպերով նաեւ ավելի մշակված, ավելի հղկված են դառնում եւ այս տեսանկյունից պետք է ավելի հետեւողականորեն աշխատել»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031