Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցեր են սկսվել. Interfax

Հուլիս 28,2015 17:46

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության (Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցության) տասնյակ անդամներ երկուշաբթի երեկոյան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա են անցկացրել նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի տան դիմաց:

«Interfax»-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները բողոքում էին կառավարության էներգետիկ քաղաքականության դեմ եւ պահանջում էին իրականացնել «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումները: « էլեկտրաէներգիայի սակագինը կիսով չափ կրճատման փոխարեն, ընդհակառակը, ավելանում է: Հիմա բարձրացնում են հոսանքի գինը, վաղը կբարձրացնեն ջրի սակագինը, գազինը, մենք վախենում ենք ամեն նոր օրվանից», – դժգոհում են «Վրացական երազանք»-ից բացատրություններ սպասող քաղաքացիները:

«Միացյալ ազգային շարժման» Թբիլիսիի տարածքային կազմակերպության ղեկավարի տեղակալ Նիկա Մելիայի խոսքերով՝ ներկայիս կառավարությունը բազայից դուրս է մղել սոցիալապես անապահով տասնյակ հազարավոր մարդկանց, ինչով նրանք զրկվել են կոմունալ վարձերի արտոնություններից:

«Իվանիշվիլին եւ նրա ձեւավորած կառավարությունը պետք է վերջ դնեն ստին: Նրանք պետք է մտածեն, որ եթե այսօր այս ակցիան տեղի է ունենում նրա՝ Իվանիշվիլիի դռների մոտ, ապա ինչի կվերածվի բողոքը աշնանն ու ձմռանը», – ասում է Մելիան:

Նշենք, որ անցած հինգշաբթի Վրաստանի ազգային կարգավորող հանձնաժողովը որոշել է օգոստոսի 1-ից միջինը 32 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը չեխական Energo-Pro կազմակերպության դուստր ձեռնարկության՝ Energo-Pro Georgia-ի բաժանորդների համար: Հետո նույն պատճառաբանությամբ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարությամբ գործող «Տելասի» ընկերությունը հայտ է ներկայացրեց եւ պահանջել է բարձրացներ էլեկտրաէներգիայի սակագինը:

Իր հերթին Վրաստանի կառավարությունը անցած ուրբաթ որոշել է անապահովներին տրամադրել փոխհատուցում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031