Երեկ «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը մամուլի ասուլիսում հայտնել էր, որ Քաջարանի հիվանդանոցի բուժանձնակազմի մեղքով հեպատիտ C վարակված հիվանդների բուժումը հոգում է պետությունը:
Արձագանքելով տիկին Զազինյանին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային (ԶՊՄԿ) կոմբինատից Aravot.am-ին հայտնեցին, որ այդ մարդկանց բուժման ծախսերը հոգում է կոմբինատը: Այս մասին Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը հայտնել է նաեւ ամիսներ առաջ, երբ օրակարգում է եղել այդ հիվանդների բուժման հարցը:
«Ինչպես ամիսներ առաջ տեղեկացրել էինք, մասնավորապես՝ 04.02.15 թ-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկումների արդյունքում որոշում էր կայացրել Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ով վարակված տասնյակից ավելի մարդկանց բուժման բոլոր ծախսերը հոգալու մասին։
ԶՊՄԿ ղեկավարությունը հետեւողական է իր որոշման կատարման մեջ եւ շարունակում է փոխհատուցել վարակակիրների ապաքինման հետ կապված ընթացիկ բոլոր ծախսերը»,-հայտնում են կոմբինատից։
Ինչպես հայտնի է, դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, սակայն հաշվի առնելով իրավիճակի լրջությունը առողջապահության նախարարությունը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը, չսպասելով քրեական գործի ավարտին, քննարկումներ սկսեցին հեպատիտ C-ով վարակվածների բուժման կազմակերպումն ապահովելու նպատակով։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ