Լրահոս
Օրվա լրահոսը

Տրայան Հրիստեա. ԵՄ-ն այսուհետ ևս պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը

Հուլիս 28,2015 16:50

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել պարոն Հրիստեայի գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել դեսպանին՝ ակտիվ և արդյունավետ համագործակցության համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու Եվրոպական միության հետ բազմակողմ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել եվրոպական կողմին՝ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով ցուցաբերած օժանդակության համար:

Իր հերթին, Տրայան Հրիստեան ևս շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ սերտ համագործակցության և մի շարք հարցերում ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում ԵՄ-Հայաստան քաղաքական երկխոսությունն ակտիվ զարգացում է ապրել և ընդգծել, որ այդ գործում մեծ ներդրում է ունեցել նաև Հովիկ Աբրահամյանը՝ և՛ Ազգային ժողովի նախագահի, և՛ վարչապետի պաշտոններում: Միաժամանակ, Տրայան Հրիստեան շեշտել է, որ ԵՄ-ն այսուհետ ևս պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը, մնալ Հայաստանում բարեփոխումների իրականացման հիմնական սատարողներից մեկը, ինչպես նաև մեր երկրին ցուցաբերել բյուջետային աջակցություն՝ մի շարք ծրագրեր կյանքի կոչելու համար: Պարոն Հրիստեան տեղեկացրել է, որ վարչապետ Աբրահամյանի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումից հետո ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հանձնարարել է արագացնել փաստաթղթային բոլոր գործընթացները՝ ՀՀ-ում հետագա բարեփոխումներն առաջ մղելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր:

Հովիկ Աբրահամյանը Տրայան Հրիստեային մաղթել է հաջողություններ աշխատանքային հետագա գործունեության մեջ և անձնական կյանքում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031