Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին Երևան» ծրագիրը կիրականացվի «Ֆրանկ Մյուլլեր»-ի նախագահի ֆինանսավորմամբ

Հուլիս 28,2015 16:22

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիքի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է շվեյցարահայ բարերարի ֆինանսավորմամբ «Հին Երևան» ծրագրի իրականացումը, որի կյանքի կոչման համար ներդրվելու է շուրջ 150 մլն դոլար:

Վարդան Սրմաքեշը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ընդգծել, որ ՀՀ կառավարության նախանշած առաջնայնություններն ու գերակայություններն իր համար համոզիչ են, ուստի վստահ է՝ Հայաստանն ունի մեծ ապագա: Շվեյցարահայ գործարարի խոսքով՝ ինքը պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով նպաստել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսության ակտիվության ապահովմանը:

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է նաև պարոն Սրմաքեշի ներդրումային ծրագրերն Արցախում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել գործարարին՝ հետևողական աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ իրականացվելիք բոլոր ծրագրերը կունենան մեծ արդյունքներ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում և Արցախում նախատեսվող ներդրումային ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031