Վկայակոչելով այսօր կառավարությունում կազմակերպված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում Դավիթ Հարությունյանի այն հայտարարությունը,, թե մեր երկրում կրթությունը, առողջապահությունը, ոստիկանությունն ու պետական եկամուտներն են կոռուպցիայի տեսակետից ամենաթիրախայինը,
Aravot.am-ը «Թրանսփարենսի ինթերնեշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ ոլորտնե՞րն են ամենակոռումպացվածը: Պարոն Հոկտանյանի կարծիքով դատական, ընտրական համակարգերն էլ ամենակոռումպացվածներից են:
Մեր այն հարցին էլ, թե վստահություն ներշնչո՞ւմ են խորհրդի աշխատանքները, Վարուժան Հոկտանյանն ասաց, որ վստահություն ներշնչելը մի նիստով չի լինում. «Մի քանի նիստ, եթե տեսնենք ինչ է տեղի ունենում, ինչ որոշումներ են ընդունում, ամենակարեւորն ինչպես դրանք կկիրառվեն ինչպես դրանք կկիրառվեն, ինչպես կյանքի կկոչվեն, որքանով այդ քաղաքական կամքը կդրսեւորվի»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ «ԹԻ Հայաստան| TI Armenia» ֆեյսբուքյան էջից