Այսօր կառավարությունում կազմակերպված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստից հետո հարցին, թե ձեզ համար վստահելի՞ է, որ կոռուպցիայի խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի ամենահարուստ օլիգարխներից երկուսը` վարչապետն ու Գագիկ Խաչատրյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը պատասխանեց, որ դրանք ընդամենը բնորոշումներ են, եւ որ մարդկանց հարստությունը կամ նրանց ունեցած սոցիալական կարգավիճակը դեռ չի կարող մատնանշել այն հարցերը, որոնց մասին լրագրողները նշում են. «Որեւէ նշանակություն չունի՝ մարդ ինչքան ֆինասական ռեսուրսներ ունի կառավարությունում աշխատելու համար: Եվ կարծում եմ, որ մարդու սոցիալական կարգավիճակը չէ, որ թելադրում է իր վարքագիծը, մեր երկրում դրական քայլեր կատարվում են»:
Վահան Բաբայանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ