Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրի նախարարը, որ այդպիսի բան է ասել». Զախարյանը ոգեւորել է

Հուլիս 28,2015 15:20

ԱԺ-ում «Նաիրիտի» վերագործարկման հարցով քննարկումները դեռ չավարտված՝ նաիրիտցիները ԱԺ շենքի դիմաց այսօր արդեն քննարկում էին նախարար Երվանդ Զախարյանի խոսքերը՝ «Նաիրիտի» լուծարումն ավելի ծախսատար է, քան վերագործարկումը: Աշխատակիցները ոգեւորված էին նախարարի այդ խոսքերով:

«Ապրի նախարարը, որ այդպիսի բան է ասել: Եթե նախարարը «Նաիրիտի» աշխատելու ջատագովն է, ապա մենք մեր բոլոր ջանքերը կներդնենք՝աջակցելու, որ «Նաիրիտն» աշխատի: Այո՛, «Նաիրիտը» փակելը նույնպես ծախսատար է, աշխատեցնելն ավելի քիչ գումարներ կպահանջի»,- Aravot.am-ին ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակից Անուշ Հարությունյանը:

Նա չբացառեց, որ «Նաիրիտի» լուծարմամբ շահագրգիռ դրսի ուժերն են ուղղորդել այս տարի անցկացված աուդիտը, ու բերել լուծարման եզրահանգման. «Պետք է հիշենք, որ «Նաիրիտը» եզակի արտադրանք տվող է, այդ արտադրանքը տալիս է ընդամենը հինգ երկիր, որոնցից մեկը «Նաիրիտն» է, եթե «Նաիրիտը» փակեն, ապա նրանց համար իրենց արտադրանքի սպառման ավելի մեծ շուկա է ստեղծվում: Ամերիկյան «Դյուպոն», գերմանական «Լամփսես», ճապոնական ու չինական ընկերություններն են իմ թվարկածները: Չենք բացառում, որ դրսի գործոնն այստեղ կա: Վերջին աուդիտն այնպիսի աբսուրդ էր, երբ աուդիտ է անում մի մարդ ու այն էլ ոչ գործարանում, իր օֆիսում նստած աուդիտ է անում»:

Մեկ այլ աշխատակից՝ Կարինե Շահվերդյանն էլ ասաց. «Պարտավոր են «Նաիրիտի» պես գործարանն աշխատեցնել, վերագործարկել: Եթե իննսունականներին կանգնեցրին ու հետո կարողացան վերագործարկել, ապա հիմա ի՞նչն է խանգարում, որ վերագործարկեն: Չէ՞ որ ամբողջ հանրապետությունում արդյունաբերություն գոյություն չունի, գոնե «Նաիրիտը» վերագործարկելով՝ մի քանի արդյունաբերություն կողքից կզարգացնեն: Սա էլ որ փակեն՝ էլ բան չի մնում հանրապետությունում»:

Հետո նախարարի վերագործարկման տեսակետները լսելուց հետո նաիրիտցիները որոշեցին տուն գնալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031