Այսօր Հանրապետության հրապարակում «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության հայտարարությունը կարդալուց հետո նախաձեռնության համակարգողներից Անդրիաս Ղուկասյանը խոսեց նաեւ լրագրողների հետ:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ խնդիր է լուծվում նստացույցը հիսուն քայլ այս կողմ, թե այն կողմ անցկացնելու դեպքում՝ նկատի ունենալով, նստացույցը Հանրապետության հրապարակի գորգի վրա անցկացնելու ցանկությունը, պարոն Ղուկասյանը պատասխանեց. «Իսկ ոստիկանությունը ի՞նչ հարց է այդպես լուծում, որ ոստիկանությունը ստիպված եղավ գնալ այդպիսի գործողությունների:
Բոլորին հասկանալի է, ովքեր որ նայել են 2004 թվականի կառավարության որոշումը, հրապարակի կենտրոնը չի հանդիսանում մշակույթի անշարժ գույք, բոլոր այս շենքերը հանդիսանում են, իսկ կենտրոնը` ոչ: Դա իշխանությունների համար երեւի իմիջային հարց է. թույլ չտալ, որ քաղաքացիները Հանրապետության հրապարակի կենտրոնում որեւէ բողոքի ակցիա անցկացնեն, որովհետեւ առայսօր տեսել ենք, որ Հանրապետության հրապարակն օգտագործվել է ՀՀԿ-ի միջոցառումների համար: Հիշում ենք՝ Սերժ Սարգսյանին 2012 թվականին, երբ փուչիկները տրաքեցին, այդ հրապարակն օգտագործվում էր ՀՀԿ-ի համար:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ