Հուլիսի 27-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան ընկել է Ոսկեպար գետը: Մեքենայի ղեկին եղել է երիտասարդ ամուսինը, մեքենայի մեջ ՝ նրա կինը: Մեր տեղեկություններով՝ դեպքի պատճառը եղել է ավտոմեքենայի անիվի պայթելը:
Պատահարի հետեւանքով Տավուշի մարզի Կողբ գյուղի 23-ամյա բնակիչ, 7 ամսական հղի կինը սալջարդեր է ունեցել: Նա տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Նոյեմբերյանի ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դանիել Ամիրաղյանից տեղեկացանք, որ կնոջ պտուղը մահացել է, որից հետո երիտասարդ կնոջը կեսարյան հատում են կատարել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ