Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շվեդները սրբիչի գող են հանել մեր ֆուտբոլիստներին. «Շիրակ»-ը դատի է տվել «ԱԻԿ»-ին.

Հուլիս 28,2015 14:50

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ու շվեդական «ԱԻԿ»-ի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղից առաջ տհաճ մի միջադեպ է գրանցվել: Հայերին հյուրընկալած շվեդները հյուրերի հանդերձարանում սրբիչներ են դրել պայուսակի մեջ, որպեսզի հայկական թիմի անդամները լողանան: Սակայն խաղից հետո «ԱԻԿ»-ի ադմինիստրատորը լրագրողներին հայտարարել է, թե հայերը գողացել են սրբիչները: Ողջ շվեդական մամուլը հեղեղվել է այս լուրով:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի անդամները, լսելով այս մասին, դատի են տվել շվեդական «ԱԻԿ» ֆուտբոլային թիմին զրպարտության համար: Այժմ էլ շվեդական ԶԼՄ-ները մտահոգված արձանագրում են դատի տալու փաստը:

Աննա Թադեւոսյան

Աննա Թադեւոսյան

Aravot.am-ի հետ զրույցում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադեւոսյանն ասաց. «Շատ հորդառատ անձրեւ էր, մեր ադմինիստրատորն ասաց, որ մեր ֆուտբոլիստներից մի քանիսը սրբիչները վերցրել են իրենց հետ ու հավանաբար նյարդային խաղից հետո թողել են այնտեղ: Բայց իրենց թիմի ադմինիստրատորը, խաղից դուրս գալով՝ ամպագոռգոռ հայտարարություն է արել, թե Շիրակը սրբիչներ է գողացել: Հաջորդ ամբողջ օրը մենք Ստոկհոլմում էինք, եթե այդպիսի խնդիր կար, ոստիկանություն կանչեիք ու ստուգեիք:

Այնուհետ Շվեդիայում աշխատող հայ իրավաբան Մարկ Սաֆարյանը, որը մեր նախկին ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանի մոտ ընկերն է, ասաց, որ շվեդական ԶԼՄ-ները, թե՛ տպագիր մամուլը, կայքերը եւ թե՛ հեռուստատեսությունն ամբողջ օրվա ընթացքում այդ մասին էին խոսում: Երբ Մարկ Սաֆարյանը որոշել է զանգահարել ու հարցնել լրագրողներին, թե ո՞վ է այդ զրպարտության հեղինակը, շվեդական «ԱԻԿ»-ի ադմինիստրատորն անմիջապես փոխել է իր խոսքերը, թե ես սխալվել եմ, չգիտեմ որտե՞ղ են սրբիչները, չեմ կարող ապացուցել, որ «Շիրակը» գողացել է դրանք: Զրպարտելուց հետո ինքը համոզված չէ, որ նման բան է եղել, բայց իրենց մամուլը վայրենի ձեւով գրել է շատ արագ:

Մարկ Սաֆարյանը երեկ հայց է ներկայացրել ոստիկանություն, այնտեղ այդպես է՝ ոստիկանությունից հետո գործը գնում է դատարան: Մենք երեկ սկսել ենք պրոցեսը, դիմել ենք շվեդական դատարան՝ մեր ակումբի դեմ անհիմն զրպարտանքի մեղադրանքով: Մենք հայցի դեմ գրել ենք, որ վիրավորում են ակումբի պատիվը եւ մեր ազգի արժանապատվությունը»:

Մեր հարցին, թե շվեդ երկրպագուները, «Շիրակ»-ի մարզադաշտում սպիտակ սրբիչներ էին բարձրացրել, ի՞նչ էին ուզում ասել, այդ ժեստով փորձում էին վիրավորե՞լ մեզ, Աննա Թադեւոսյանն ասաց. «Երկրպագուները փորձեցին սրբիչներով մեզ ծաղրել: Մենք չէինք բարձրացնում այդ հարցը մինչեւ պատասխան խաղը՝ մտածելով, որ շատ չնչին, էժանագին հարց է, չարժե դրա մասին խոսել, բայց իրենք շարունակեցին նյարդայնացնել ֆուտբոլիստներին, լարել թիմերին իրար դեմ: Երկրպագուները սրբիչներ բարձրացրեցին, մենք էլ, որպեսզի իրենք չմտածեն, որ սրբիչի խնդիր ունենք, տարանք արկղերով դրեցինք իրենց հանդերձարանը ու վրան գրեցինք՝ նվեր «Շիրակ»-ից «ԱԻԿ»-ին:

Nver

Իրենց ղեկավարությունից ոչ մեկը չի արձագանքել թե՞ Ստոկհոլմի պատմությունից հետո եւ թե՛ Գյումրիում, մեզ հետ նրանք չեն կապվել ու չեն խոսել այդ թեմայով: Ղեկավարությունը ոչ մի ձեւով չի արձագանքում, իսկ մամուլը գրում է, որ Շիրակը» հայտ է ներկայացրել»:

Աննա Թադեւոսյանի համոզմամբ, անտանելի մթնոլորտ, մանր-մունր, էժանագին պատմություններ ստեղծելով՝ շվեդները ուզում էին նյարդայնացնել հայ ֆուտբոլիստներին, որպեսզի վերջիններս պարտվեին: Ու փաստորեն շվեդները հասան իրենց նպատակին:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե Գյումրիում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ու շվեդական «ԱԻԿ» –ի խաղի օրն ինչպե՞ս են իրենց պահել շվեդ երկրպագուները, որքանո՞վ են իրական մեր տեղեկությունները, թե մայրաքաղաքից մեծ թվով ոստիկանության զորքեր բերվեցին Գյումրի այն պատճառով, որ շվեդ երկրպագուները հաճախակի էին խմում: «Շվեդ երկրպագուները շատ անշնորհք իրենց պահեցին. իրենք ինչ եկել են Հայաստան, անընդհատ խմում էին: Նույնիսկ գիտեմ, որ հարբած՝ մեր ոստիկանների վրա էին հարձակվել գիշերը: Ոստիկանները գալիս, մեզ խնդրում էին, թե զգուշացրեք իրենց, թող չխմեն: Մենք, իհարկե, զգուշացրեցինք, բայց չհասավ տեղ…»,- ասաց Աննա Թադեւոսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ armfootball.am կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031