Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին օրեր առաջ Արարատի գագաթը նվաճած՝ Լիբանանի Սահակեան Լևոն-Մկրտիչեան քոլեջի տնօրեն Նազօ Ճերեճյանին և 9-րդ դասարանի աշակերտուհի Ծովակ Քէոշկերյանին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ողջունելով հյուրերին, մասնավորապես նշեց. «Այսօր շատ յուրօրինակ առիթով ենք հավաքվել: Փոքրիկ Ծովակը սխրանք է գործել, 13 ամյա աղջիկը նվաճել է բիբլիական Արարատի գագաթը: Որքան կամք, սեր, հայրենասիրություն, Արարատը տեսնելու, նվաճելու ձգտում է անհրաժեշտ այդ համարձակ քայլն անելու համար: Շնորհակալություն ծնողներին, որ Ծովակը դաստիարակվել է ազգասիրության, հայրենասիրության մթնոլորտում: Հատուկ շնորհակալություն դպրոցի տնօրենին: Դպրոցն է մարդակերտումի կենտրոնը, դպրոցի շնորհիվ է, որ սփյուռքում մեր երեխաները որոշում են հայ ապրել, հայ մնալ»::
Սահակեան Լևոն-Մկրտիչեան քոլեջի տնօրեն Նազօ Ճերեճյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար. «Սփյուռքի նախարարությունը աշխարհի ամենաշխույժ նախարարությունն է, մենք դա տեսնում ենք, զգում ենք: Շնորհակալություն»:
Հուլիս 21-ի արևածագին Ծովակ Քէօշկէրեանը բարձրացավ Արարատ լեռան գագաթը: Վերելքի երրորդ օրը աղջնակը նվաճեց 5165 բարձրությամբ ունեցող բիբլիական լեռան գագաթը: Իրականացավ Ծովակի մանկության օրերի երազանքը:
Կարդացեք նաև
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ