Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ոստիկանության հանցագործության զոհ դարձած հայերին ազատ են արձակել գրավադրման դիմաց. armenian-community.ge

Հուլիս 28,2015 14:00

Հուլիսի 27-ին Թբիլիսիի Քաղաքային Դատարանում «Բաբայան-Օհանեզովի» գործով հերթական դատական նիստն է կայացել: Ի տարբերություն նախկին դատական նիստերի` հուլիսի 27-ի դատական նիստը երկար չտևեց: Նիստի սկզբից անմիջապես հետո դատավորը մեղադրյալներ Բաբայանին և Օհանեզովին կալանքի տակ պահելու միջոցը փոխելու մասին առաջարկությամբ ներկայացավ:

Դատավորի տվյալ առաջարկության համար հիմք էր ծառայել ուղղումները օրենսդրությունում: Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 28-ին երկրի Խորհրդարանը դատավարական օրենսդրությանը վերաբերող մի շարք ուղղումներ է իրականացրել: Ընդունված փոփոխությունների համաձայն` դատավորները պարտականություն են ստանձնել երկու ամիսը մեկ (դատական գործընթացի ընթացքում, որի առավելագույն ժամկետը սահմանափակվում է 9 ամսով -խմբ.) վերանայել մեղադրյալների նկատմամբ կիրառվող նախնական կալանքի միջոցների փոփոխության հարցը: Դատավորը կատարել է իր վրա դրված պարտականությունը, և տվյալ հարցը քննարկման է ներկայացրել պաշտպաններին և մեղադրող կողմին:

Պաշտպանող կողմը հանդես է եկել խնդրանքով ազատել ձերբակալված Բաբայանին և Օհանեզովին յուրաքանչյուրին 1000-ական լարի գրավադրման դիմաց: Ինչքան էլ, որ տարօրինակ է, Դատախազությունն աջակցել է տվյալ նախաձեռնությանը, մինչդեռ պնդել է, որ գրավադրման գումարը կազմի 10 000 լարի յուրաքանչյուրի համար: Կարճ քննարկումից հետո դատավորը որոշում է կայացրել: Բաբայանը և Օհանեզովը, որոնք ապրիլի սկզբից գտնվել են կալանքի տակ, բանտում, այն հանցագործության համար, որն իրականացվել է իրենց իսկ հանդեպ, ազատ են արձակվել 2 000 լարի գրավադրման դիմաց: Տուժած «մեղադրյալներն» իսկույն ևեթ ազատ են արձակվել կալանքից: Դատական գործընթացը շարունակվել է…

Դատարանի դահլիճ վկա է հրավիրվել մեղադրով կողմից: Վկան մասնագետ է, որը «տուժած» ոստիկանների հագուստի փորձաքննություն է անցկացրել: Նա ցուցմունք է տվել, որի համաձայն` պարզվում է, որ «տուժած» ոստիկանների հագուստին իսկապես վնաս է հասցվել: Մինչդեռ, ինչպես հայտարարել է ինքը վկան, հաստատել, թե ե՞րբ, ի՞նչ պայմաններում, և ինչն էլ ամենահետաքրքիրն է, թե ո՞ւմ կողմից են հասցվել «տուժածների» հագուստին տվյալ վնասները, փորձաքննությունը չի կարողացել հաստատել:

Իրավիճակն ավելի ու ավելի է պարզվում… Ակնհայտ է, որ մեղադրող կողմը հենվում է «տուժած» ոստիկանների ընդամենը բանավոր ցուցմունքների վրա (որոնց ճշգրտությունը լուրջ կասկածի տակ դրվեց նախկին դատավարության ընթացքում), ինչպես նաև փորձաքննության տվյալների վրա, որոնք մեծ մասամբ ոչ մի կերպ չեն ապացուցում Բաբայանի և Օհանեզովի մեղքը: Ավելին, հաստատում է կեղծ մեղադրանքները և լուրջ կասկածի տակ է դնում «տուժած» ոստիկանների անկեղծությունը:

Դեռևս հայտնի չէ, թե ինչքան ժամանակ կշարունակվի դատական գործընթացը, մինչդեռ, մի բան պարզ է: Պետական մեղադրողին հարկ է մտածել մի հարցի շուրջ` օգուտ կբերի՞ արդյո՞ք պետությանը այն փաստը, որ հասարակության մեջ հաստատվեն հիմնավորված կարծիքներ այն մասին, թե պետությունը կոծկում է հանցագործ ոստիկաններին:

Հիշեցնենք, որ Բաբայանն ու Օհանեզովը մեղադրվում են մի քանի ոստիկանների վրա հարձակում գործելու մեջ: Միաժամանակ մեղադրյալները չեն խոստովանում իրենց մեղքը: Ավելին, գոյություն ունեն տեսանյութեր, որոնք մի կողմից հաստատում են «մեղադրյալների» անմեղությունը, իսկ մյուս կողմից հաստատում են այն փաստը, որ ոստիկաններն իրենք են «մեղադրյալների» հանդեպ ֆիզիկական բռնություն գործադրել կտտանքային տարրեր գործադրելով: Բացի այդ, գոյություն ունի հիմնավորված ենթադրություն, որ «մեղադրյալների» և «տուժած» ոստիկանների միջև բախման պատճառը եղել է այն, որ ոստիկաններից մեկը Բաբայանին և Օհանեզովին վիրավորել է ազգային պատկանելության հիման վրա:

«Միություն»-ը կշարունակի հետևել տվյալ դատական գործընթացին և պարբերաբար ընթերցողին տեղեկություններ կհաղորդի իրադարձությունների զարգացման մասին:

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031