Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյանը չպատասխանեց Տիգրան Սարգսյանի մասին դիտարկմանը

Հուլիս 28,2015 13:34

Կա՞ որևէ ներդրվող, որը գոնե «Նաիրիտի» գործարկման ցանկություն կհայտնի` այսօր խորհրդարանում, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ հաղորդման ներկայացման ժամանակ:

Նախարարն ասաց, որ այսօր, դժբախտաբար, պոտենցիալ ներդրող չկա. «Այս ժամանակահատվածում, ինչ ես նախարար եմ, որևէ ներդրող չի եղել, կոնկրետ առաջարկություններով որևէ մեկը չի դիմել»:

Shirak_Torosyan Torosyan_Achemyan 0

Նաիրա Զոհրաբյանը նաև հայտարարեց, որ «Նաիրիտը» թալանվել ու ավերվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, սակայն Երվանդ Զախարյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ. «Թե նախկին վարչապետի, թե նախկին նախարարի մասով մեկնաբանություններ չունեմ»:

Նաիրա Զոհրաբյանն էլ արձագանքեց` եթե մենք չունենանք համարձակություն նշել մեղավորների, ապա սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Քննարկման ավարտից հետո Երվանդ Զախարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031