Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյանը պատգամավորների հարցերին պատասխաններ չուներ

Հուլիս 28,2015 13:21

Չկա՞ պայմանագրում մի կետ, որով նախկին սեփականատիրոջ վրա որոշակի պարտավորություններ դնենք`այս հարցն այսօր խորհրդարանում, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ հաղորդման ներկայացման ժամանակ ՀՀ էներգետիկայի նախարար Եվանդ Զախարյանին տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Իր խոսքում Երվանդ Զախարյանն ասել էր, որ 2006-2008թ-ին աշխատելու ընթացքում «Նաիրիտը» կուտակել է ահռելի պարտքեր. 2008թ-ին պարտքը կազմել էր 17.5 մլրդ դրամ. «Գործարանը չի գործել 2010թ-ից և նրա մասնավոր սեփականատերը լքել է նրան: Գործարանի պարտավորությունները գերազանցում են 121 մլրդ դրամ` 250 մլն դոլար»:

Margarit_Yesayan-2

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ պայմանագրում եղել է կետ, համաձայն որի, համապատասխան ներդրումների չապահովման դեպքում ուղղակի վերանայում է պայմանագիրը. «Չորս տարի վնասով են աշխատել, ներդրումներ չեն արել ու դա է պատճառը»

«Ինձ համար անհասկանալի է`ո՞նց կարելի է այդքան մեծ գործարանը վաճառել ու… գուցե տնտեսագետ չեմ, այդ պատճառով, բայց ինձ համար անհասկանալի է ձեր պատասխանը»,- ասաց պատգամավորը`ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հրավերք ստանալով`մասնակցել հանձնաժողովի նիստերին եւ տեղեկանալ որոշակի մանրամասների:

Torosyan_Achemyan-2

Այդ հարցը բարձրացրեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը: «Ո՞ւմ հետ է կնքվել պայմանագիրը, նշվում է կազմակերպության անուն, պատասխանատու անձի կամ անձանց անուններ չկան, լսումներին եթե կարելի է մեզ ներկայացրեք`գուցե մենք կարողանանք նրանց հետ կապվել»,- ասաց նա`խնդրելով նաեւ, որ լսումների ժամանակ ուսումնասիրություն ներկայացվի`թե գործարանի վերագործարկման համար կոնկրետ ի՞նչ է պետք անել:

Երվանդ Զախարյանը խոստացավ սեպտեմբերին կայանալիք լսումների ժամանակ հարցերի պատասխանները տալ:

Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին էլ`որ ՀԲ-ի ներկայացրած ուսումնասիրություններով գործարանի վերագործարկման համար բավական մեծ ներդրումներ են պահանջվում, մինչդեռ կան այլ ուսումնասիրություններ, որոնք ավելի համեստ ներդրումներ են պահանջում`ինչո՞վ է հիմնավորվում այդ հսկայական տարբերությունը: Երվանդ Զախարյանն ասաց, որ չի կարող պատասխանել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031