Նախկին Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը կողմ է սահմանադրական բարեփոխումներին։ Նշում է, որ եթե Հայաստանի Հանրապետության բնակչության 30 տոկոսը աղքատ է, ապա ամենալուրջ պատճառը սահմանադրությունն է.«Մեր սահմանադրությունը չի ապահովում հայրենիքի բարգավաճումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը, տնտեսության հզորացումը։ Դրա պատճառով պետք է անպայման սահմանադրությունը փոխել, որպեսզի մենք լավ ապրենք»։
Այս սահմանադրությունը դարձրել է թշվառների երկիր։ Փոխելու շնորհիվ մենք լավ կապրենք։ Եթե մենք նորը չենք ուզում, ապա հինն է մնում, որը մենք չենք ուզում»։
Խոսելով ընտրությունների կարգի մասին Ազատ Արշակյանը կողմ արտահայտվեց նրան, որ չգրանցված քաղաքացիներ եւս կարող են մասնակցել ընտրություններին, այսինքն՝սահմանափակում չկա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ