Տիկնիկների համաշխարհային փառատոնի 5-րդ հրատարակությունն այս տարի կցուցադրի 1370 տիկնիկներ ամբողջ աշխարհից: Տիկնիկների հագին կլինեն իրենց երկրներին բնորոշ հանդերձանք: Այդ տիկնիկներից 14-ը լինելու են հայկական: Փառատոնի տարբեր տաղավարներ կպարունակեն տեղեկատվություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցված Համաշխարհային մշակութային արժեքների մասին:
Ինչպես Aravot.am-ին Ճապոնիայից տեղեկացրեց Ատիլիո Օրելանա Ռոջասը, միջոցառումը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 15-ից 18-ը Իզուտու Յաշիկիում: Այս տարի ցուցահանդեսը նվիրված է Ֆրանսիային եւ կցուցադրվեն երկրի տարբեր շրջաններում պատրաստված ձեռագործ տիկնիկներ. հինավուրց տիկնիկներ, տիկնիկներ, որոնք կրում են տարբեր տարածաշրջանների ավանդական հանդերձանքներ եւ նույնիսկ թագուհի Մարի Անտուանետի պատկերով տիկնիկներ:
Միջոցառման հատուկ հյուրերից է լինելու ֆրանսիացի երգիչ Ջոմոն, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել 22 լեզուներով ռոք եւ ավանդական երգեր երգելու համար:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև