Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի հայտարարությունը

Հուլիս 28,2015 12:37

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նախապես հայտարարված, հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի դրույթների համաձայն, 72 ժամյա նստացույցը Հանրապետության հրապարակի կենտրոնում խոչընդոտվեց ոստիկանության կողմից:

Բողոքի ակցիայի 30 մասնակցի դեմ ներգրավված է եղել մոտ 1000 ոստիկան, որոնցից առնվազն 500-ը գտնվում էին հրապարակի կենտրոնում, իսկ մյուսները՝ հարակից տարածքներում:

Քաղաքացիական հանրությունը հակաժողովրդական ռեժիմի դեմ իր խաղաղ պայքարում, որպես սկզբունք, չի կարող ենթարկվել ոստիկանության անօրինական պահանջներին, ուստի մենք հաստատակամ ենք անցկացնել նստացույցը հրապարակի կենտրոնում: Ոստիկանությունն իր ապօրինի գործունեությունը քողարկելու համար ստիպված եղավ Հանրապետության հրապարակի կենտրոնը ինքնագլուխ հռչակել մշակույթի անշարժ հուշարձան: Դրանով ոստիկանությունը պատանդ դարձավ այդ «հուշարձանը» քաղաքացիներից պաշտպանելու ապօրինի գործառույթին:

Ակնհայտ է, որ ոստիկանությունը ի վիճակի չէ իր ողջ ուժերը ուղղել հրապարակի երկարատև շրջափակմանը, ուստի դատապարտված է լինելու զիջել քաղաքացիների օրինական պահանջներին:

Կոչ ենք անում բոլորին. ով դեմ է իշխանությունների հակաժողովրդական քաղաքականությանը, միանալ Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիաներին:

Քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հնարավորություն կստեղծի կազմակերպել ոստիկանության ուժերի երկարատև շրջափակումը հրապարակի կենտրոնում, որը մեր կարծիքով կարող է դառնալ քաղաքացիների հաղթանակի գրավական:

 

28 հուլիսի, 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031