Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրներից միայն ԲՀԿ-ն է եկել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին

Հուլիս 28,2015 12:33

Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին, որը վարում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ընդդիմադիր հատվածից ներկա էր միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, մինչդեռ վարչապետն ասաց, որ բոլոր ընդդիմադիր ուժերին հրավիրել են եւ առաջարկել մասնակից լինել որպես խորհրդի անդամ, բայց նրանք հրաժարվել են:

Հովիկ Աբրահամյանն առաջարկել է, այնուամենայնիվ, ներկա լինել այս քննարկմանը եւ իրենց նպաստն ու ներդրումն ունենալ այս եւ հետագա աշխատանքներում:

Վարչապետի խոսքերով, կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է նոր հարթակ, որտեղ իրենք «ամենայն լրջությամբ քայլեր են ձեռնարկելու. «Կամք եւ վճռականություն ամենօրյա աշխատանքում քայլ առ քայլ գնալ առաջ»:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի օրակարգում քննարկվելու է տասը հարց:
Առաջին հարցը հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումն է, այսօր նիստում կհաստատեն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիր կնքելու նախնական տարբերակը:
Ռազմավարությամբ նախատեսված է նաեւ Հանրային ծառայողի մասին օրենքում փոփոխություն կատարել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031